Իրաքը հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Սաուդյան Արաբիայի տարածքին անօդաչու թռչող սարքով հասցված հարձակման հանգամանքների շուրջ, որը, Էր Ռիադի պնդմամբ, նախօրեին իրականացվել է Իրաքի տարածքից։

Իրաքի ԱԳՆ-ն հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերը երկրի օդային տարածքում որևէ անօդաչու թռչող սարքի արձակում չեն արձանագրել։ Գերատեսչությունը միաժամանակ Սաուդյան Արաբիային կոչ է արել «համագործակցել և փոխանակել համապատասխան տեղեկությունն»՝ անվտանգության ու կայունության ամրապնդման համար։

Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունը վերահաստատել է իր աջակցությունը «սկզբունքային այն դիրքորոշմանը, որը մերժում է ցանկացած հարձակում եղբայրական երկրների դեմ»։

Source: https://news.am/hy/news/1036355