Ավելի քան մեկ տարի է, ինչ Իրաքը գաղտնի պայմաններում թույլ է տվել իր տարածքում հիմնել իսրայելական երկու ռազմաբազա։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Իրաքի և տարածաշրջանի պաշտոնական աղբյուրները։

Թերթի տեղեկություններով՝ իսրայելցի զինվորականները բազաներից մեկի ստեղծման նախապատրաստական աշխատանքները սկսել են դեռևս 2024 թվականի վերջին։ Միևնույն ժամանակ, լրատվամիջոցն ընդգծում է, որ ԱՄՆ-ն հնարավոր է թաքցրած լինի Իրաքից իր տարածքում երրորդ երկրի զորքերի գտնվելու փաստը։ Հրապարակման մեջ նշվում է, որ նման տվյալների բացահայտումը կարող է վտանգի տակ դնել մերձավորարևելյան այս երկրում Միացյալ Նահանգների ազդեցությունը։

NYT-ը նաև գրում է, որ իրաքյան զորքերը հեռակա կարգով հետևել են այդ բազային։ Ավելի ուշ նրանք ամերիկյան կողմից լրացուցիչ տեղեկություններ են խնդրել այդ օբյեկտի վերաբերյալ, սակայն պատասխան չեն ստացել։ Իրաքի բանակի մեկ այլ ստորաբաժանում փորձել է մոտենալ բազային, սակայն հայտնվել է կրակի տակ և ստիպված է եղել նահանջել։ Ավելի ուշ անանուն մի պաշտոնյա հաստատել է նաև երկրորդ բազայի գոյությունը։ Օբյեկտը գտնվում է Իրաքի արևմտյան անապատային գոտում, սակայն դրա հստակ տեղակայման վայրն անհայտ է։

Source: https://news.am/hy/news/1036163