Իրանը պարզեցրել է Հորմուզի նեղուցով չինական նավերի անցումը, հաղորդել է Fars գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։

«Իրանի և Չինաստանի միջև առկա խորը կապերի և ռազմավարական գործընկերության հիման վրա միջոցներ են ձեռնարկվել՝ չինական նավերի անցումը հեշտացնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գործակալությունը հավելում է, որ Չինաստանը հարցում էր ներկայացրել մի շարք նավերի անցումն ապահովելու համար, ինչի շուրջ կողմերը փոխըմբռնման են հասել։ Սա թույլ է տվել չինական կողմին չորեքշաբթի օրվանից վերականգնել Հորմուզի նեղուցով Իրանի կողմից սահմանված կանոնների համապատասխան իրականացվող նավագնացությունը։

Source: https://news.am/hy/news/1035410