Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային երեքշաբթի հայտարարել է, որ Թեհրանը կստիպի Վաշինգտոնին կապիտուլյացիայի ենթարկվել, եթե վերսկսվեն լայնածավալ ռազմական գործողությունները։
«Նա (ԱՄՆ նախագահը) սահմանում է ռազմական հարվածի վերջնաժամկետ, իսկ հետո ինքն էլ չեղարկում է այն։ Հզոր զինված ուժերի և մեծ իրանական ազգի երկաթե բռունցքը կստիպի նրանց նահանջել և հանձնվել», - գրել է Ռեզային X սոցիալական ցանցում։
Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունն իր հերթին հայտնում է, որ Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի հրամանատար գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին նախազգուշացրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին ևս մեկ «ռազմավարական սխալ կամ հաշվարկի վրիպում» թույլ տալուց։
Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերը դարձել են ավելի պատրաստված և ուժեղ, քան նախկինում, և այժմ պատրաստ են պատասխանել ցանկացած ագրեսիայի։
Աբդոլլահին զգուշացրել է, որ ցանկացած հետագա սխալ կհանգեցնի նախկինից շատ ավելի հզոր պատասխանի։
Իրանի պաշտոնյաների հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանի դեմ հարվածների վերսկսման ծրագիրը դադարեցվել է երկու կամ երեք օրով։
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ նախատեսել էր սկսել հարվածները երեքշաբթի, սակայն ծրագիրը դադարեցրել է մի շարք երկրների խնդրանքով, որոնք Իրանի հետ կապերի մեջ են՝ ճգնաժամի դիվանագիտական լուծման համար։
Միևնույն ժամանակ ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ հրամայել է ամերիկացի զինվորականներին պատրաստվել Իրանի վրա հարձակման, որը կսկսվի, եթե կողմերին չհաջողվի հասնել փոխզիջման։
Source: https://news.am/hy/news/1036437
Football
Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին հետևանքներով, եթե ԱՄՆ–ն վերսկսի ռազմական գործողությունները
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։