Իրանը մտադիր չէ նահանջել հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան կողմին ներկայացվող իր պահանջներից։ Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մենք չենք խոնարհվի որևէ ուժի առաջ և հանուն հարմարավետության չենք զոհաբերի մեր երկրի արժանապատվությունը։ Մենք բանակցությունները վարում ենք պատվով և չենք պատրաստվում նահանջել»,- նրա խոսքերն է մեջբերում իրանական «Al Alam» հեռուստաալիքը։

Ավելի վաղ «Reuters» գործակալությունը տեղեկացրել էր, որ պակիստանյան կողմը ԱՄՆ ներկայացուցիչներին է փոխանցել հակամարտության դադարեցման վերաբերյալ իրանական վերանայված առաջարկը։ Իր հերթին իրանական «Tasnim» գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրին, հայտնել էր, որ Թեհրանի նոր առաջարկը պարունակում է 14 դրույթ, իսկ տեքստում շեշտադրումն արվում է ռազմական գործողությունների դադարեցման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա։

Source: https://news.am/hy/news/1036321