Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը դեռևս չի տեղեկացրել ԱՄՆ-ին բանակցությունների դադարեցման մասին, սակայն ակնարկել է, որ դեմ չէ սպասել, մինչև Թեհրանը համաձայնի ընդունելի գործարքի։
«Եթե ուզում եք ճշմարտությունն իմանալ, կարծում եմ, որ մենք չափից շատ ենք խոսել: Ըստ իս, լռության ռեժիմի անցնելը շատ ճիշտ քայլ կլիներ»,- ասել է նա NBC News հեռուստաալիքին տված հեռախոսային հարցազրույցում:
Թրամփը նշել է, որ իրադարձությունների նման զարգացումը չի նշանակում, թե ԱՄՆ-ը կվերսկսի լայնամասշտաբ ռազմական գործողությունները։ «Դա չի նշանակում, որ մենք պատրաստվում ենք գնալ և սկսել ամենուր ռումբեր նետե»,- NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է նա։ - Մենք պարզապես կլռենք: Մենք կպահպանենք շրջափակումը։ Շրջափակումը պողպատե պատնեշ է»։
Թրամփը, որն ավելի վաղ բազմիցս ընդգծել է, որ որևէ ճնշում չի զգում համաձայնության շուտափույթ հասնելու հարցում, վերահաստատել է, որ պահպանում է Թեհրանի վրա ազդեցության լծակները։ «Կարծում եմ՝ կարող եմ սպասել այնքան, որքան նրանցից կպահանջվի»,- եզրափակել է նա։
Source: https://news.am/hy/news/1040081
World
Իրանը ԱՄՆ-ին բանակցությունների կասեցման մասին չի հայտնել, բայց դեռ մտադիր չենք նրանց ռմբակոծել. Թրամփ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։