Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպում է ունեցել Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվիի հետ, որը հերթական այցով ժամանել է Թեհրան։

Tasnim գործակալության տվյալներով՝ կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ներկա ընթացքը։ Փեզեշքիանն իր աջակցությունն է հայտնել տարածաշրջանային կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված Պակիստանի ջանքերին։

Մոհսին Նաքվին, իր հերթին, ընդգծել է կողմերի միջև երկխոսության և փոխըմբռնման շարունակականության կարևորությունը, հաղորդում է Tasnim-ը։

Source: https://news.am/hy/news/1037045