Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի վնասվածքները, որոնք նա ստացել է մարտին ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծության հետևանքով, չեն խեղել նրա արտաքինը։ Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հոսեյն Քերմանփուրը։

«Այս վնասվածքներն այնքան ծանր չէին, որ նա մահանար կամ նրա վերջույթն անդամահատվեր, ինչպես նահատակված իմամի դեպքում։ Մեր որոշ գործընկերներ որոշեցին վերքին մի քանի կար դնել, քանի որ այն ոտքի վրա էր, և պահանջվում էր երկու-երեք կար», — նրա խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։

Source: https://news.am/hy/news/1036433