Մայիսի 26-ին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի ԱԽ նիստին հրավիրվել է նաև Իրանի արտգործնախարարը Աբաս Արաղչին։ Նիստը նվիրված է խաղաղության և անվտանգության հարցերին։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Հաշվի առնելով ՄԱԿ-ի ԱԽ-ում Չինաստանի ռոտացիոն նախագահությունը և արտգործնախարարների հատուկ հանդիպում անցկացնելու Պեկինի ծրագրերը՝ մեր երկրի արտաքին գործերի նախարարը նույնպես հրավեր է ստացել»,- ISNA գործակալությանը հայտնել է Բաղային։

Նրա փոխանցմամբ՝ Արաղչիի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։

Source: https://news.am/hy/news/1036914