Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպել և բանակցություններ է վարել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ՝ ԲՐԻԿՍ-ի երկրների արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակում, հաղորդում է Mehr-ը։

Գործակալությունն առայժմ մանրամասներ չի հայտնում այդ բանակցությունների մասին։

Հինգշաբթի օրը մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։

Ներկայումս միավորման կազմում ընդգրկված են տասը երկիր՝ Իրան, Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Եգիպտոս, Եթովպիա, Միացյալ Արաբական Էմիրություններ և Ինդոնեզիա։

Բացի այդ, ԲՐԻԿՍ-ը «գործընկերի» նոր կարգավիճակ է ստեղծել այն պետությունների համար, որոնք հետաքրքրված են միավորման հետ համագործակցության զարգացմամբ։

Ներկայիս հանդիպումը նախապատրաստական փուլ է հանդիսանում ԲՐԻԿՍ-ի տասնութերորդ գագաթնաժողովի համար, որը կկայանա սեպտեմբերին Նյու Դելիում։

Source: https://news.am/hy/news/1035426