Հոնկոնգի ֆոնդային բորսայում բաժնետոմսերի գները նվազում են, ինչը կապված է մայիսի 13-15-ը Պեկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հանդիպման արդյունքների հետ։ Առավոտյան նստաշրջանի ավարտին բորսայի գլխավոր՝ Hang Seng ինդեքսն ընկել է 350,10 կետով (1,35%)՝ հասնելով 25 612,63-ի։
Անկում են ապրում նաև մյուս ինդեքսները։ Hang Seng China Enterprises Index-ը, որն արտացոլում է Հոնկոնգում ցուցակված մայրցամաքային Չինաստանի արժեթղթերի ընդհանուր դինամիկան, նվազել է 111,77 կետով (1,29%) և կազմել 8 579,26։ Տոկոսային արտահայտությամբ ամենամեծ անկումը գրանցել է տեխնոլոգիական 30 խոշորագույն ընկերությունների արժեքը ցույց տվող Hang Seng Tech ինդեքսը։ Այն նվազել է 2,08%-ով (102,72 կետով)՝ հասնելով 4 838,42 կետի։
Source: https://news.am/hy/news/1036178
Football
Հոնկոնգի բորսայի ինդեքսը նվազել է 350 կետով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։