Հաագայում գտնվող Միջազգային քրեական դատարանը իսրայելցի քաղաքացիների նկատմամբ տվել է ձերբակալության հինգ նոր օրդեր, որոնցից երեքը՝ քաղաքական գործիչների, իսկ երկուսը՝ զինվորականների նկատմամբ, հայտնում է Haaretz-ը։
Թե երբ են տրվել ձերբակալության օրդերները, հստակ չէ։ Միջազգային քրեական դատարանը հաճախ ձերբակալության օրդերներ է տվել գաղտնի և միայն ավելի ուշ հրապարակել դրանք։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդերները տրվել էին 2024 թվականի նոյեմբերին, այն բանից հետո, երբ ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Խանը 2024 թվականի մայիսին հրապարակային դիմում էր ներկայացրել օրդերներ տրամադրելու համար։
Այդ ժամանակ Խանը պնդում էր, որ երկու առաջնորդներն էլ պատասխանատու են ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար՝ կապված Գազայում պատերազմի ընթացքում Իսրայելի գործողությունների հետ։
Դատարանն ի սկզբանե նաև ձերբակալության օրդերներ էր տվել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, սակայն դրանք չեղարկել էր այն բանից հետո, երբ նրանք պատերազմի ընթացքում սպանվել էին Իսրայելի կողմից։
Source: https://news.am/hy/news/1036059
Football
Haaretz․ ՄՔԴ-ն ևս հինգ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալության օրդեր է տվել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։