Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Եվրոպայում Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների ակտիվ քննարկումը մեծ տեղաշարժ է։ Նա նշել է, որ Մոսկվայում երկխոսության վերսկսումը պարզ են համարում․ բավական է Բրյուսելի ցանկությունը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
«Տեղաշարժն այն մասին, որ երբևէ ստիպված ենք լինելու ինչ-որ կերպ խոսել ռուսաստանցիների հետ, լավ է»,- ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Վլադիմիր Պուտինը եվրոպացիների համար «այնքան մոտ է, որքան հեռախոսի լսափողը»։ Սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին մի քանի տարվա ընթացքում այդպես էլ չի զանգահարել, թեև խոստացել էր, հիշեցրել է Դմիտրի Պեսկովը։
«Հուսանք, որ այնտեղ, այնուամենայնիվ, նման գործնական մոտեցումը կհաղթանակի... Ռուսաստանյան կողմը պատրաստ կլինի դրան»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։
Source: https://news.am/hy/news/1036066
Football
Կրեմլը Եվրոպայում Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների քննարկումը դրական տեղաշարժ է անվանել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։