Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ լիտվացի զինվորները կարող են ուղարկվել Հորմուզի նեղուցում առաքելության միայն ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղություն հաստատվելու դեպքում, հայտնում է Delfi։-ն
«Ես չեմ կարծում, որ մեր զինվորները պետք է մասնակցեն հակամարտության պայմաններում, և դա մեր ծրագրերի մեջ չի մտնում։ Գաղափարն այն է, որ անվտանգ նավարկությունը կապահովվի Իրանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնության ձեռքբերումից հետո։ Հետևաբար, դա պետք է տեղի ունենա հիմնականում խաղաղ պայմաններում»,- կիրակի օրը Կեդայնյայում լրագրողներին ասել է Նաուսեդան։
Ըստ նրա, դիտարկվում է Լիտվայի՝ Հորմուզի նեղուցում նախատեսված առաքելություններին միանալու հնարավորությունը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Մեծ Բրիտանիայի կողմից։
«Մենք պատրաստ ենք տրամադրել մեր հնարավորությունները, առաջին հերթին՝ ականազերծման հնարավորությունները, և մենք ճկուն ենք ու պատրաստ մասնակցելու երկու նախաձեռնություններին էլ՝ թե՛ Միացյալ Թագավորության, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախաձեռնություններին։ Ուստի եկեք սպասենք, մինչև պլանավորման աշխատանքներն ավարտվեն, և այդ մասնակցությունը, այդ առաքելությունը, ձեռք բերի կոնկրետ ուրվագծեր»,- կոչ է արել պետության ղեկավարը։
«Այնուհետև, իհարկե, մենք կքննարկենք, թե ինչպես ավելի արդյունավետ օգտագործել մանդատը, որը, հուսով եմ, կտրամադրի Լիտվայի Հանրապետության Սեյմը։ Պետական պաշտպանության խորհրդի որոշումն արդեն ընդունվել է, այժմ մենք սպասում ենք միայն Լիտվայի Հանրապետության Սեյմի հավանությանը. ես հավատում եմ, որ այն կստացվի»,- ընդգծել է նա։
Source: https://news.am/hy/news/1036073
Football
Նաուսեդա․ Լիտվան Հորմուզի նեղուց առաքելություն կուղարկի միայն ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության հաստատումից հետո
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։