Գերմանիայում այս պահին փաստացի բացակայում է հանրային ապաստարանների գործող համակարգը։ Դրա մասին գրում է Bild պարբերականը։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը ներկայացրել է քաղաքացիական պաշտպանության ծրագիր, ըստ որի՝ արտակարգ իրավիճակի դեպքում NINA բջջային հավելվածը քաղաքացիներին ուղղորդելու է դեպի մոտակա հնարավոր թաքստոցներ՝ բունկերներ, մետրոյի կայարաններ և ստորգետնյա ավտոկայանատեղիներ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ նոր ապաստարանների ստեղծման համալիր ծրագիրն արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ մնում է չհաստատված։

Գերմանիայի քաղաքների և համայնքների միավորման ղեկավար Անդրե Բերգհեգերը հայտարարել է, որ երկրում պահպանվում է ճգնաժամային իրավիճակը՝ դաշնային ու տեղական իշխանությունների, արտակարգ ծառայությունների և զինվորականների միջև համակարգման հարցում։

Source: https://news.am/hy/news/1037031