Գերմանիան դատապարտում է ԱՄԷ-ին հասցված իրանական հարվածները, X-ում իր էջում գրել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Արաբական Միացյալ Էմիրությունների և այլ գործընկերների ուղղությամբ հասցված իրանական հարվածները։ Միջուկային օբյեկտների վրա հարձակումները սպառնալիք են ներկայացնում ողջ տարածաշրջանի մարդկանց անվտանգության համար։ Բռնության հետագա էսկալացիան անթույլատրելի է։
Իրանը պետք է լուրջ բանակցությունների մեջ մտնի ԱՄՆ-ի հետ, դադարեցնի իր հարևանների հասցեին սպառնալիքները և առանց սահմանափակումների բացի Հորմուզի նեղուցը»։
Մերցն այս մեկնաբանություններով հանդես է եկել այն բանից հետո, երբ կիրակի օրը ԱԹՍ-ն հարված է հասցրել ԱՄԷ-ի միակ ատոմակայանի մոտակայքում։ Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես «չհրահրված ահաբեկչական հարձակում»։
Source: https://news.am/hy/news/1036330
Football
Գերմանիան դատապարտում է ԱՄԷ-ին հասցված իրանական հարվածները․ Մերց
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։