Եվրահանձնաժողովն ու Կիևը համաձայնեցրել են հունիսի կեսերին Ուկրաինային 3,2 միլիարդ եվրոյի բյուջետային օգնություն տրամադրելու հարցը։ Ինչպես հայտարարել է էկոնոմիկայի հարցերով եվրոպական կոմիսար Վալդիս Դոմբրովսկիսը, այս գումարը հանդիսանում է 2026-2027 թվականների համար հաստատված 90 միլիարդ եվրոյի ֆինանսական ծրագրի բաղկացուցիչ մասը։

«Մենք ավարտել ենք Ուկրաինայի հետ փոխըմբռնման հուշագրի շուրջ բանակցությունները, որն անհրաժեշտ է երկրին բյուջետային օգնություն տրամադրելու համար»,- նշել է Դոմբրովսկիսը։

Նա հստակեցրել է, որ խոսքը 3,2 միլիարդ եվրոյի տրանշի մասին է, որը կփոխանցվի «հունիսի կեսերին»՝ պայմանով, որ Ուկրաինայի խորհրդարանը կվավերացնի այդ հուշագիրը։

Source: https://news.am/hy/news/1036862