Եմենի հակամարտող կողմերը հինգշաբթի պայմանավորվել են ազատ արձակել ավելի քան 1700 գերիների: Փոխանակման մտադրության հայտնել է գերիների փոխանակման հարցերով բանակցություններում կառավարական պատվիրակության ղեկավար Յահյա Կուզմանը:

«Երկու կողմից կազատվի շուրջ 1728 մարդ, ինչը կդառնա կարևոր մարդասիրական քայլ... որը կոչված է վերջ դնելու բանտարկյալների և նրանց ընտանիքների տառապանքներին»,- X սոցիալական ցանցում գրել է Կուզմանը։

Նա հավելել է, որ հութիների կողմից ազատ արձակածների թվում կլինեն եմենյան բանակի զինվորներ, քաղաքական գործիչներ և լրագրողներ։

Al Arabiya-ի տեղեկություններով՝ գործարքն ստորագրվել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում:

Source: https://news.am/hy/news/1035467