Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 28-ի օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հարավ-արևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ մինչև 21-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս մի քանի աստիճանով, սակայն ուրբաթ օրը ջերմաստիճանը կտրուկ կնվազի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա մինչև 17-20 մ/վ։ Մայրաքաղաքում մոտակա գիշերը կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +26+28։
Շիրակում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +18+22,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +18+21,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +21+25,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +18+21,
Լոռիում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +22+25,
Տավուշում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +26+29,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +18+21,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +22+27,
Արարատում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +27+29,
Արմավիրում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +27+29,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +18+21,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +27+29,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +29+33,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +23+27։
Source: https://news.am/hy/news/1038771
Armenia
Եղանակը Հայաստանում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։