Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել պահպանելու տրանսատլանտյան միասնությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում տիրող լարված իրավիճակի ֆոնին՝ ընդգծելով Վարշավայի և Վաշինգտոնի ռազմավարական գործընկերության կարևորությունը։ Այս հայտարարությունը հնչել է ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ Պենտագոնը որոշում ընդունեց չեղարկելու ԱՄՆ-ում տեղակայված 4000 զինծառայողներին Լեհաստան տեղափոխելու ծրագրերը, հայտնում է France 24-ը:

«Մեր բոլորի խնդիրն է՝ Լեհաստանում, Եվրոպայում, Ատլանտյան օվկիանոսի երկու կողմում, ԱՄՆ-ում և Կանադայում, ապահովել, որ տրանսատլանտյան համագործակցությունը, անկախ տարբեր քաղաքական գործոններից, հաղթահարի այս բարդ ժամանակաշրջանը»,- հայտարարել է նա։

Աղբյուրների տվյալներով՝ Սպիտակ տունը ռազմական ներկայության կրճատման մասին որոշումն ընդունել է այն աճող դժգոհության ֆոնին, որ եվրոպական դաշնակիցները հրաժարվում են աջակցել Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական արշավին։

Source: https://news.am/hy/news/1036336