Դանիայի թագուհի Մարգրետե II-ը, որը 2024 թվականի հունվարին հրաժարվել էր գահից, սրտի կաթվածով հոսպիտալացվելուց և վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է թագավորական արքունիքի մամուլի ծառայությունը։
«Նորին Մեծություն թագուհի Մարգրետեն այսօր դուրս է գրվել Ազգային թագավորական հիվանդանոցից և կվերադառնա Ֆրեդենսբորգի ամրոց», - ասվում է հաղորդագրության մեջ։ Թագուհուն հանգիստ է նշանակվել, ուստի մայիսի 23-ին նախատեսված ելույթը պանտոմիմայի թատրոնում չեղարկվում է, պարզաբանում է մամուլի ծառայությունը։
86-ամյա Մարգրետեն մայիսի 14-ից գտնվում էր Կոպենհագենի Ազգային թագավորական հիվանդանոցում։ Նրան կատարվել է կորոնար զարկերակի բալոնային անգիոպլաստիկա՝ նվազագույն ինվազիվ միջամտություն սրտամկանը սնուցող նեղացած կամ խցանված կորոնար անոթների լուսանցքը վերականգնելու համար։
52 տարվա գահակալությունից հետո 2024 թվականի հունվարի 14-ին Մարգրետե II-ը հրաժարվեց գահից հօգուտ իր որդու՝ Ֆրեդերիկ X-ի՝ դառնալով գրեթե 900 տարվա ընթացքում առաջին դանիացի միապետը, որը կամավոր կատարեց այդ քայլը։ Գահից հրաժարվելուց հետո նա պահպանել է Նորին Մեծություն տիտղոսը։
Source: https://news.am/hy/news/1036590
Football
Դանիայում հիվանդանոցից դուրս են գրել գահից հրաժարված թագուհուն
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։