ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթավերջին իր ազգային անվտանգության թիմի հետ խորհրդակցություն է անցկացրել, հանդիպումը վերաբերել է Իրանի նկատմամբ Վաշինգտոնի հնարավոր հետագա քայլերին, հայտնել է CNN հեռուստաընկերությունը։

Նրա տվյալներով՝ խորհրդակցությունը տեղի է ունեցել ամերիկացի առաջնորդի՝ Վիրջինիա նահանգում գտնվող գոլֆ-ակումբում։ Հանդիպմանը, ի թիվս այլոց, մասնակցել են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԿՀՎ ղեկավար Ջոն Ռեթքլիֆը և ամերիկյան վարչակազմի ղեկավարի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը, ինչպես ակնկալվում է, շաբաթվա ընթացքում կրկին կհանդիպի ազգային անվտանգության թիմի ներկայացուցիչների հետ։

CNN-ը նշում է, որ Փենտագոնը մի քանի ծրագիր է պատրաստել Իրանի դեմ հարվածներ հասցնելու վերաբերյալ, եթե Թրամփը որոշում ընդունի վերսկսել ռազմական գործողությունները Իսլամական Հանրապետության դեմ։ Թիրախների ցանկում, գրում է CNN-ը, ներառված են իրանական էներգետիկայի և ենթակառուցվածքների օբյեկտներ։

Source: https://news.am/hy/news/1036153