Ուկրաինայի մասին այն հայտարարությունները, որոնք հրապարակվել են բրիտանական Financial Times թերթի էջերում և իբր պատկանում են Չինաստանի նախագահ Սի Ծինպինին, կեղծ են։ Այդ մասին մայիսի 19-ին իր ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։
«Ձեր նշած տեղեկատվությունը հակասում է փաստերին և մաքուր հորինվածք է», — նշել է նա։
Նշվում է, որ FT-ն իր նյութերից մեկում հայտնել էր, թե Սի Ծինպինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում իբր ենթադրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «վերջիվերջո կզղջա», որ սկսել է հատուկ ռազմական գործողությունը։
Source: https://news.am/hy/news/1036544
Football
Չինաստանի ԱԳՆ-ում Սի Ցզինպինին վերագրված Ուկրաինայի մասին խոսքերը «մաքուր հորինվածք» են անվանել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։