Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը, Հորդանանի հետ սահմանին գտնվող զորավարժանքի վայր կատարած այցի ընթացքում հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումից քաղված գլխավոր դասերից մեկը «մեր սահմանների դեմ հանկարծակի հարձակման նկատմամբ բարձր և մշտական պատրաստվածության անհրաժեշտությունն է», հայտնել է Times of Israel-ը։
«Սա այն է, ինչ մենք այսօր մշակում ենք այստեղ՝ Գլխավոր շտաբի զորավարժանքներ, որոնք նմանակում են լայնածավալ ահաբեկչական հարձակումից պաշտպանությունը բարդ սցենարներով, դժվարամատչելի հատվածում, որտեղ մեր սահմանների և շրջանի բնակիչների պաշտպանությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է»։
«Սա կարևոր ուսումնական վարժանք է, որն արտացոլում է այն դասերը, որոնք մենք քաղել և ներդրել ենք, ինչպես նաև այն մեծ նշանակությունը, որ տալիս ենք այս հատվածներին։ Մեր պարտքն է ուժեղացնել մեր պատրաստվածությունը և պահպանել զգոնությունը հանկարծակի հարձակման սցենարի պայմաններում», - ասել է Զամիրը։
Նախապես ծրագրված «Ծծումբ և կրակ» անվանումը ստացած ուսումնավարժանքները սկսվել են գիշերը և, ըստ ծրագրի, այսօր կտևեն մինչև կեսօր։ ՑԱԽԱԼ-ում հայտնել են, որ ուսումնական վարժանքների ընթացքում «կուսումնասիրվի ՑԱԽԱԼ-ի մարտական պատրաստվածության մակարդակը հանկարծակի օպերատիվ սցենարների նկատմամբ, ինչպես նաև կմշակվեն շտաբների և ուժերի գործողությունները բոլոր մակարդակներում՝ Գլխավոր շտաբից մինչև տեղում գործող զորքեր»՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հորդանանի հետ սահմանին տեղակայված 96-րդ և 80-րդ դիվիզիաներին։
Source: https://news.am/hy/news/1035725
Football
ՑԱԽԱԼ-ի հրամանատարը հայտնել է «մշտական պատրաստվածության բարձր մակարդակի» անհրաժեշտության մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։