Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) առավելագույն մարտական պատրաստության վիճակում է և պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման։ Դրա մասին դիվիզիաների հրամանատարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը։
Ըստ նրա՝ իսրայելական ուժերն ամրապնդում են պաշտպանական դիրքերը երկրի բոլոր սահմանների երկայնքով՝ կանխելով հնարավոր սպառնալիքները։
«Այս պահին Իսրայելի պաշտպանության բանակը բարձրագույն մարտական պատրաստության վիճակում է և պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման»,- ընդգծել է Զամիրը։ Նրա հայտարարությունը տարածել է բանակի մամուլի ծառայությունը։
Գլխավոր շտաբի ղեկավարը նշել է նաև, որ իսրայելական զինվորականները շարունակում են գործել բոլոր ուղղություններով՝ ձգտելով առավելագույն վնաս հասցնել հակառակորդին և ապահովել քաղաքացիական անձանց ու զինծառայողների անվտանգությունը։
«Մենք շարունակելու ենք գործել այնքան, որքան պահանջվի՝ ինչպես մոտակա, այնպես էլ հեռավոր ճակատներում»,- հայտարարել է նա։
Source: https://news.am/hy/news/1037019
Football
ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետը հայտարարել է Իսրայելի բանակի բարձրագույն մարտական պատրաստության մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։