Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թիկնազորի աշխատակիցներին գտել են աշխատանքի վայրում քնած վիճակում։ Այս մասին հայտնում է «Sun» թերթը՝ հղում անելով ոստիկանությանը։
«Վինձորի ամրոցում թագավորին հսկող զինված ոստիկանների նկատմամբ հետաքննություն է սկսվել այն ցնցող հայտարարություններից հետո, թե նրանք քնել են աշխատանքի ժամանակ»,- գրում է պարբերականը։
Այս տեղեկության համաձայն՝ հետաքննության թիրախում է հայտնվել Բրիտանիայի ոստիկանության մասնագիտացված բաժնի շուրջ 30 աշխատակից։ Թերթն ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ թագավորի թիկնազորի որոշ ոստիկաններ մեղադրվում են հերթապահության ներկայանալուց հետո իրենց պոստերը լքելու մեջ։
Աղբյուրը թերթին հայտնել է, որ ոստիկանների նման պահվածքը վտանգ է ստեղծել բրիտանական թագավորի անվտանգության համար։
Բուքինգհեմյան պալատից պարբերականին հայտնել են, որ տեղյակ են հետաքննության մասին, սակայն հրաժարվել են մեկնաբանություններից։
Source: https://news.am/hy/news/1036304
Football
Բրիտանիայի թագավորի թիկնազորին մեղադրում են ծառայության ընթացքում քնելու մեջ․ Sun
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։