Բելառուսում մեկնարկել են միջուկային զենքի մարտական կիրառման և միջուկային ապահովման ստորաբաժանումների զորավարժությունները, հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։ «Միջոցառման անցկացմանը ներգրավված են հրթիռային զորքերի և ավիացիայի զորամասերը։ Մարզումների ընթացքում՝ ռուսական կողմի հետ համագործակցությամբ, նախատեսվում է մշակել միջուկային զինամթերքի տեղափոխման և դրանց կիրառման նախապատրաստման հարցերը»,— ասված է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։
Որպես զորավարժությունների նպատակ՝ Պաշտպանության նախարարությունը նշել է անձնակազմի պատրաստության մակարդակի բարձրացումը, սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի՝ առաջադրանքների կատարմանը պատրաստ լինելու ստուգումը, ինչպես նաև «չպլանավորված շրջաններից մարտական կիրառման կազմակերպումը»։ Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, հիմնական շեշտը դրվելու է «գաղտնիության հարցերի», մեծ հեռավորությունների վրա տեղաշարժերի և ուժերի ու միջոցների կիրառման համար հաշվարկների իրականացման վրա։ «Զորավարժությունը Միութենական պետության շրջանակներում պլանային միջոցառում է, ուղղված չէ երրորդ երկրների դեմ և որևէ սպառնալիք չի պարունակում տարածաշրջանային անվտանգության համար»,— վստահեցրել են հանրապետության ՊՆ-ից։
Source: https://news.am/hy/news/1036266
Football
Բելառուսը սկսել է միջուկային հարվածի մշակման զորավարժությունները
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։