Մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ Այնթապ գյուղի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Դավիթ Զ․-ի վարած «Լադա» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Բ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, 2 հոգի՝ «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից մի հոգի, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների անչափահաս է եղել, տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականը։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։
Source: https://news.am/hy/news/1036303
Football
Այնթապում ճակատ ճակատի բախվել են «Լադա»-ն և Opel Zafira-ն․ 4 վիրավորներից մեկը անչափահաս է, ով հոսպիտալացվել է
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։