Երեկ մայիսի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Մրգանուշ և Դեղձուտ գյուղերի խաչմերուկում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Տիգրան Օ․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 90-ամյա Վարազ Ի․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Source: https://news.am/hy/news/1035876
Football
Արարատի մարզում 26-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով վրաերթի է ենթարկել 90-ամյա հետիոտնի
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։