Բելառուսին հասցվող մարդասիրական օգնության երկու երրորդը գալիս է ԱՄՆ-ից։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ուրբաթ օրը բելառուս առաջնորդը հանդիպում է անցկացնում Բիլի Գրեմի Ավետարանչական ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ֆրանկլին Գրեմի հետ։
«Խոսքը ծավալների մեջ չէ։ Բայց կարծում եմ, որ մեր հանդիպումից հետո դուք ավելի մեծ ուշադրություն կդարձնեք Բելառուսին։ Բայց դուք հրաշալի եք, շնորհակալություն ձեզ օգնության և աջակցության համար։ Իսկ ընդհանրապես... Բելառուսում մեր ստացած ամբողջ մարդասիրական օգնության երկու երրորդը տրամադրում է ԱՄՆ-ն։ Որքան էլ զարմանալի է։ Ասում են. «Պատժամիջոցներ, պատժամիջոցներ», բայց ամերիկացիները հրաշալի են։ ԱՄՆ-ի այս մարդասիրական օգնության մեջ կա նաև ձեր բաժինը, շնորհակալություն», - ասել է բելառուս առաջնորդը կրոնական կազմակերպության ղեկավարին։
Լուկաշենկոն երախտագիտություն է հայտնել Գրեմին՝ բելառուսներին ցուցաբերվող աջակցության և օգնության համար։
Source: https://news.am/hy/news/1035861
Football
Բելառուսն ստանում է ԱՄՆ-ից մուտք գործող մարդասիրական օգնության երկու երրորդը․ Լուկաշենկո
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։