Ապրիլին Իրաքը Հորմուզի նեղուցով արտահանել է 10 միլիոն բարել նավթ, այնինչ մինչև Իրանի հետ պատերազմը այդ ցուցանիշը ամսական կազմում էր շուրջ 93 միլիոն բարել։ Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս մասին շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի նորանշանակ նավթի նախարար Բասիմ Մոհամեդը։
Պատերազմի պատճառով նեղուցի փակումը հանգեցրել է նավթի արտահանման ծավալների կրճատմանը, ինչն իր հերթին առաջացրել է գների կտրուկ անկումային աճ։
Ջեյհանի նավթամուղը վերսկսել է իր աշխատանքը մարտին՝ այն բանից հետո, երբ Բաղդադն ու Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը համաձայնության են եկել մատակարարումները վերականգնելու շուրջ։
«Ջեյհան նավահանգստով մենք արտահանում ենք 200 000 բարել նավթ, և ծրագրում ենք այդ ցուցանիշը հասցնել մինչև 500 000-ի», - ասել է Մոհամեդը։
Նախարարը նշել է նաև, որ Իրաքը մտադիր է համագործակցել ՕՊԵԿ-ի հետ՝ երկրի արդյունահանման և արտահանման ներուժն ընդլայնելու համար՝ հավելելով, որ Բաղդադը ձգտում է օրական արդյունահանման ծավալները հասցնել 5 միլիոն բարելի։
Source: https://news.am/hy/news/1035883
Football
Իրաքն ապրիլ ամսին ավելի քան 10 միլիոն բարել նավթ է արտահանել Հորմուզի նեղուցով․ Reuters
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։