Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հռոմի պապ Լևոն XIV-ին ուղղված նամակում աշխարհի երկրներին կոչ է արել դիմակայել Վաշինգտոնի պահանջներին, հայտնում է Mehr-ը։
Նամակում Փեզեշքիանը նշել է, որ 2026 թվականի փետրվարի 28-ին սկսված ամերիկա-իսրայելական ագրեսիան հանգեցրել է այաթոլլա Խամենեիի, բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների ու 3468 քաղաքացու սպանությանը՝ հսկայական վնաս հասցնելով դպրոցներին, համալսարաններին, հիվանդանոցներին, կրոնական օբյեկտներին և ենթակառուցվածքներին։ Այս գործողությունները նա բնութագրել է որպես ակնհայտ ռազմական հանցագործություններ։
Մեջբերելով ինչպես Ղուրանի, այնպես էլ Աստվածաշնչի այն հատվածները, որոնք դատապարտում են մեծամտությունը, նա բարձր է գնահատել հարձակման վերաբերյալ Հռոմի Պապի «բարոյական, տրամաբանական և արդարացի դիրքորոշումը», հավելելով, որ հարձակումը տեղի է ունեցել շարունակվող բանակցությունների ֆոնին՝ շինծու պատրվակներով։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարած մտադրությունը՝ «ոչնչացնել Իրանի պատմական քաղաքակրթությունը», բացահայտում է բացարձակ իշխանության պատրանքը։
Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանի տարբեր կրոնական համայնքները դարեր շարունակ խաղաղ համակեցությամբ են ապրել, և որ Իրանը երբեք չի սպառնացել իր հարևաններին։ Այդուհանդերձ, հարձակումների համար Պարսից ծոցի ափամերձ պետություններում գտնվող ամերիկյան բազաների օգտագործումը՝ իրանական զինված ուժերին ստիպել է օրինական ինքնապաշտպանության նպատակով հարված հասցնել ագրեսորի շահերին։ Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, ապա, նրա խոսքով, ներկայիս անվտանգային խնդիրներն ուղղակիորեն կապված են ԱՄՆ-ի հարձակումների և ծովային շրջափակման հետ։
Բնականոն տարանցումը կվերականգնվի այն ժամանակ, երբ անվտանգության հետ կապված խնդիրները վերանան, իսկ Իրանը կիրառի միջազգային իրավունքին համապատասխանող կարգավորող մեխանիզմներ։
Նա վերահաստատել է դիվանագիտության և Պակիստանի միջնորդությամբ ընթացող բանակցությունների հանդեպ Իրանի հավատարմությունը՝ չնայած ԱՄՆ-ի կողմից իրականացված բազմաթիվ դավաճանություններին։
Source: https://news.am/hy/news/1035894
Football
Իրանի նախագահը Հռոմի պապին ուղղված նամակում աշխարհին կոչ է արել դիմակայել ԱՄՆ-ի պահանջներին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։