Էստոնիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի հետ երկրի արևելյան սահմանին գտնվող սահմանային անցակետերի գիշերային փակման ժամկետը ևս երեք ամսով երկարաձգելու մասին, հաղորդում է RMF24-ը։

Սահմանափակումները վերաբերում են Ռուսաստանի հետ սահմանի ավտոմոբիլային երթևեկություն սպասարկող Լուհամաայի և Կոյդուլայի անցակետերին։

Այս անցակետերը մինչև օգոստոսի վերջ ամեն օր բաց կլինեն 07:00-ից մինչև 19:00։

Սահմանափակումները կգործեն նաև Նարվայի հետիոտնային անցակետում։ Հունիսի կեսերից Իվանգորոդ (Ռուսաստան) տանող սահմանային կամուրջը բաց կլինի ավելի կարճ ժամանակով՝ 07:00-ից մինչև 19:00։ Ավելի վաղ անցումը բաց է եղել մինչև 23:00։

Պատճառը ռուսական ծառայությունների հետ կապված միջադեպն է։

Անցյալ տարվա վերջին ռուս սահմանապահները հատել են Նարվա գետի վրա գտնվող վերահսկման գիծը և հայտնվել էստոնական ալեհատի վրա, հայտնել են Էստոնիայում։

Ավելի վաղ՝ այս աշնանը, սահմանամերձ ճանապարհին հայտնվել էր դիմակներով և համազգեստով զինված մարդկանց չճանաչված խումբ։

Source: https://news.am/hy/news/1035859