Կառավարության ղեկավարի խնդրանքով Իսրայելի դատարանը չեղարկել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործերով մայիսի 18-ին նախատեսված դատական լսումները։ Դրանք կապված են մի շարք «անվտանգության նկատառումներով և քաղաքական պատճառներով»։ Այս մասին հայտնել է Kan պետական հեռուստառադիոընկերությունը։
Նրա տվյալներով՝ դատավոր Ռիվկա Ֆրիդման-Ֆելդմանը վճռել է, որ «մայիսի 18-ին նախատեսված լսումները չեղարկվում են»՝ հաշվի առնելով «դատարան ներկայացված ծանուցման մեջ շարադրված տեղեկատվությունը և լրացուցիչ փաստաթղթերը»։
«Kan»-ի տեղեկություններով՝ Նեթանյահուն մայիսի 18-ին անվտանգության հարցերով նիստ է նախատեսել, որի ընթացքում քննարկվելու է պաղեստինամետ ակտիվիստների հերթական նավատորմը վերահսկողության տակ վերցնելու հարցը։ Այս նավատորմն ուղևորվում է դեպի Գազայի հատվածի ափեր՝ անկլավի ծովային շրջափակումը ճեղքելու նպատակով։ «Kan»-ը նշում է, որ նավատորմի կազմում ընդգրկված 57 նավերը Թուրքիայից դուրս են եկել անցյալ շաբաթ։ Սպասվում է, որ նավատորմի կանգնեցման գործողությունը կարող է սկսվել առաջիկա ժամերին։
Իսրայելի վարչապետը մեղադրվում է կոռուպցիոն երեք գործերով՝ ավելի քան 700 հազար շեկելի (230 հազար դոլար) չափով անօրինական նվերներ, այդ թվում՝ սիգարներ և շամպայն ստանալու, բարենպաստ լուսաբանման դիմաց ԶԼՄ-ների կարգավորման հարցերում խարդախություններ անցկացնելու, ինչպես նաև ընկերների շահերից բխող նախագծերի առաջմղման նպատակով կաշառակերության մեջ։ Թել Ավիվի և Երուսաղեմի դատարաններում գործընթացը շարունակվում է 2020 թվականից. Նեթանյահուն բազմիցս հերքել է իր մեղքը։ 2024 թվականի դեկտեմբերից սկսած վարչապետը ցուցմունքներ է տալիս դատարանում։
Source: https://news.am/hy/news/1036294
Football
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ չեղարկվել են Նեթանյահուի գործով մայիսի 18-ի դատական լսումները․ Kan
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։