Մայիսի 17-ին Բաքվի օլիմպիական մարզադաշտի մոտ ավելի քան 180 երկրների ներկայացուցիչներ, ճարտարապետներ, քաղաքաշինարարներ և ՄԱԿ-ի պաշտոնյաներ սպասել են Քաղաքային զարգացման 13-րդ համաշխարհային համաժողովի (WUF-13) բացմանը։ Սակայն եղանակը փոխել է արարողության ընթացքը. ուժեղ անձրևն ընդհատել է բացման ծրագրի մի մասը, և մասնակիցները ստիպված են եղել պատսպարվել ծածկերի տակ, գրում է «JAM News»-ը։
Heavy flooding today after torrential rainfall in Baku, the capital of Azerbaijan. pic.twitter.com/wiM9EQPr6v— Weather Monitor (@WeatherMonitors) May 17, 2026
Heavy flooding today after torrential rainfall in Baku, the capital of Azerbaijan. pic.twitter.com/wiM9EQPr6v
Բաքվում Քաղաքային զարգացման համաշխարհային համաժողովի խորհրդանշական բացումը, որը նախատեսված է եղել բաց երկնքի տակ (մասնավորապես՝ դրոշի բարձրացման արարողությունը), համընկել է ռեկորդային տեղումների հետ։ Հիդրոօդերևութաբանության ազգային ծառայությունը նախապես զգուշացրել է ինտենսիվ անձրևների մասին, իսկ ավելի ուշ հայտնել, որ ինը ժամվա ընթացքում Բաքվում և Ապշերոնում տեղացել է 103 միլիմետր տեղումներ, ինչը կազմում է կլիմայական նորմայի 523 տոկոսը։
«Ապահովել աշխարհը ապաստանով. անվտանգ և կայուն քաղաքներ ու համայնքներ» կարգախոսով անցկացվող համաժողովի համար դժվար է պատկերացնել ավելի կոշտ և խորհրդանշական սկիզբ։ Մինչ մասնակիցները քննարկում են կայուն ու անվտանգ քաղաքների թեման, մայրաքաղաքը կրկին հայտնվեց հորդառատ անձրևի տակ, կրկին վերադառնալով հին հարցին. արդյո՞ք Բաքուն իրականում կայուն է։
Source: https://news.am/hy/news/1036249
Football
Անձրևը խափանել է Բաքվում WUF-13 «Կայուն քաղաքներ» ֆորումի բացումը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։