ԱՄՆ-ում գնալով ավելի մեծ թվով բնակիչներ են բացասաբար վերաբերվում արհեստական բանականության (ԱԲ) զարգացմանը, և երկրում դրա ներդրման դեմ դիմադրությունը գնալով ավելի մեծ թափ է հավաքում, գրում է «The Wall Street Journal»-ը (WSJ)։
«Միակ բանը, որն աճում է արհեստական բանականության ոլորտից ավելի արագ, ամերիկացիների բացասական վերաբերմունքն է դրա նկատմամբ։ Վերջին շաբաթներին անցկացված բազմաթիվ հարցումների ընթացքում ռեսպոնդենտների ճնշող մեծամասնությունը մտահոգություն է հայտնել արհեստական բանականության վերաբերյալ, ինչը հակասում է ոլորտի ղեկավարների այն պնդումներին, թե իրենց տեխնոլոգիան ժողովրդականություն կվայելի և կբարելավի մարդկանց կյանքը»,- ասվում է նյութում։
Ինչպես գրում է պարբերականը, ամերիկացիները վախենում են աշխատատեղերի զանգվածային կորստից։ Նրանք նաև վրդովված են էներգակիրների գների կտրուկ աճից, որն ավելի է սրվում տվյալների մշակման կենտրոնների տարածմամբ։ Ամերիկացի ծնողները մտահոգված են, որ ԱԲ-ն «խաթարում է կրթությունը և վնասում երեխաների հոգեկան առողջությանը»։
«Սոցիոլոգներն ու պատմաբանները պնդում են, որ հասարակական կարծիքի կտրուկ վատթարացումն իր արագությամբ գրեթե աննախադեպ է։ Քաղաքագետների խոսքով՝ աննախադեպ է նաև արհեստական բանականության հետ կապված մտահոգությունների դերի սրընթաց աճը (որպես քաղաքական խնդիր), ինչը խառնաշփոթ է առաջացնում սովորական նախընտրական արշավներում և վերաձևում կուսակցական հակամարտությունները»,- գրում է պարբերականը։
Արհեստական բանականության ներդրման պատճառով աշխատատեղերի կրճատումների մասին մի շարք աղմկահարույց հայտարարություններն էլ ավելի են ամրապնդել այս տեխնոլոգիայի նկատմամբ ամերիկացիների անվստահությունը։
Source: https://news.am/hy/news/1036629
Football
ԱՄՆ-ում ավելի ու ավելի շատ մարդիկ են բացասաբար վերաբերվում ԱԲ-ի զարգացմանը․ WSJ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։