ԱՄՆ իշխանությունները կֆինանսավորեն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) և Ուգանդայում շուրջ 50 ժամանակավոր բուժհաստատությունների ստեղծումը։ Դրանք ստեղծվելու են այդ երկրներում Էբոլա տենդի բռնկման դեմ պայքարելու նպատակով։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
«ԱՄՆ-ն պարտավորվում է օպերատիվ կերպով աջակցել Էբոլայի բռնկմանը հակազդելու գործին՝ ֆինանսավորելով մինչև 50 բուժհաստատությունների բացումն ու դրանց հետ կապված ծախսերը ԿԴՀ-ի և Ուգանդայի առավել տուժած շրջաններում», - ասված է փաստաթղթում։
Ժամանակավոր հոսպիտալները ոչ միայն բժշկական օգնություն կցուցաբերեն տուժածներին, այլև կզբաղվեն տեղի բնակչության շրջանում վիրուսի օպերատիվ հայտնաբերմամբ:
Էբոլա վիրուսը փոխանցվում է վայրի կենդանիներից։ Հիվանդության առաջին ախտանիշներն են տենդը, գլխացավը, ինչպես նաև մկանային ու կոկորդի ցավերը։ Դրանց հաջորդում են երիկամների և լյարդի ֆունկցիաների խանգարումները, իսկ որոշ դեպքերում սկսվում են ներքին ու արտաքին արյունահոսություններ։ Մարդու՝ Էբոլա վիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է ներկայիս Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում 1976 թվականին։ Իսկ վարակվածների թվով ամենամեծ բռնկումը տեղի է ունեցել 2014-2016 թվականներին Արևմտյան Աֆրիկայում՝ Գվինեայի, Լիբերիայի և Սիերա Լեոնեի տարածքում։ Այդ ժամանակ մահացածների թիվը գերազանցել է 11 հազարը։
Source: https://news.am/hy/news/1036872
Football
ԱՄՆ-ն 50 ժամանակավոր հոսպիտալ կտեղակայի Աֆրիկայում՝ Էբոլայի դեմ պայքարին օգնելու համար
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։