ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով այն մեղադրանքները, թե Մոսկվան իբր արշավ է սկսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, կոչ է արել ուշադրություն դարձնել սեփական քաղաքացիների հետ նրա վարվեցողությանը։
«Արևմտյան լրատվամիջոցները հայտարարել են, թե Ռուսաստանն արշավ է սկսել, իբր՝ ինչպես այնտեղ էր ասված, Փաշինյանի դեմ»,- «Sputnik» ռադիոկայանի եթերում ասել է դիվանագետը։
Նա կոչ է արել ուշադրություն դարձնել «Հայաստանի այն քաղաքացիներին, որոնց վրա Փաշինյանն այսօր գոռում էր. այն կնոջը, որը «պետք է շնորհակալ լինի», որ իր, ինչպես նա ասաց, «կողքի զուգարանում գլուխը չեն ջարդել», այն տղամարդուն՝ իմ սրտից իսկապես արյուն է կաթում, նայե՛ք այդ կադրերը, որի թոռը զոհվել էր, և որը հենց Փաշինյանի կոչով եկել էր հանրահավաքի ու հարց տվել, իսկ նրան մեղադրել են այն բանում, թե իբր նա այնտեղ է եկել 550 դոլարի դիմաց»։
«Չէ՞ որ կա ցինիզմի սահման, երբ այս իրավիճակը փաթաթում են Ռուսաստանի վզին։ Այստեղ Ռուսաստանն ի՞նչ կապ ունի»,- հարց է բարձրացրել Զախարովան։
Source: https://news.am/hy/news/1036845
Armenia
Զախարովան ցինիզմ է անվանել Արևմուտքի մեղադրանքներն այն մասին, թե ՌԴ-ն «արշավ է իրականացնում» Փաշինյանի դեմ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։