Ռուսաստանը Հայաստանից ստացել է պաշտոնական ծանուցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը չմասնակցելու մասին, հանրապետությունը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այդ մասին շաբաթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելը դարձել է օրինաչափություն, բայց դա չի ազդի միության աշխատանքի վրա։

«Սա արդեն դառնում է օրինաչափություն (Փաշինյանի բացակայությունը ԵԱՏՄ միջոցառումներին), որը, ինչպես մենք հասկանում ենք, Նիկոլ Փաշինյանն է ստեղծել։ Իհարկե, միության համար ողբերգություն չկա. խնդիրը միայն Հայաստանի մեջ է», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Source: https://news.am/hy/news/1037183