Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գրասենյակի պատասխանատուն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Source: https://news.am/hy/news/1038822