Ֆիննական հանքարդյունաբերական Endomines ընկերությունը երկրի արևելքում՝ Ռուսաստանի սահմանին մոտ գտնվող Իլոմանցիի Ուկկոլանվաարա շրջանում, հայտնաբերել է ոսկու զգալի պաշարներ։ Այս մասին հայտնել է Yle թերթը։

«Այստեղ ոսկին խառն է երկաթի հետ։ Նման հանքավայրեր կան Ավստրալիայում և Կանադայում, սակայն Ֆինլանդիայի համար սա առաջին նման դեպքն է», - նշել է ընկերության տեխնիկական տնօրեն Յանի Ռաուտիոն՝ ընդգծելով հանքավայրի բացառիկությունը։

Թերթի տեղեկությամբ՝ 2026 թվականին Ուկկոլանվաարայում արդեն հորատվել է 52 հորանցք։ Այս շրջանը Endomines-ի համար հետագա հետախուզման առաջնահերթ ուղղություն է մնում, այժմ աշխատանքներ են տարվում պաշարների գնահատման ուղղությամբ։ Endomines-ը նախատեսում է Իլոմանցիում արդյունահանումն սկսել 2030 թվականին։

Source: https://news.am/hy/news/1035578