Ուրբաթ գիշեր ռուսական անօդաչուները Սև ծովի ջրային տարածքում հարված են հասցրել առևտրային նավին, հայտնել են Ուկրաինայի ռազմածովային ուժերում։

Ինչպես նշել են ուկրաինացի զինվորականները, Վանուատուի դրոշի ներքո նավարկող ANT բեռնանավը (նավը պատկանում է թուրքական ընկերությանը) Օդեսայի մարզի նավահանգիստներից մեկից բեռով ուղևորվում էր դեպի Թուրքիա։ Անօդաչուի՝ նավի վերնամասին հարվածելու հետևանքով հրդեհ է բռնկվել, որի մարմանը ներգրավվել են Ծովային որոնողափրկարարական ծառայության և Ուկրաինայի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները, հրդեհը հաջողվել է արագ տեղայնացնել։

Բեռնանավի անձնակազմի երկու անդամ վնասվածքներ են ստացել, նրանց տարել են հիվանդանոց։

Ավելի վաղ Օդեսայի մարզի իշխանությունները հայտնել էին անօդաչուների զանգվածային գրոհի մասին, որն իրականացվել էր ուրբաթ՝ մայիսի 29-ի գիշերը։

Ռուսական կողմը չի մեկնաբանել Օդեսային և Սև ծովում հասցված հարվածը։

Source: https://news.am/hy/news/1039321