ԱՄՆ և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի տնտեսական հետևանքներն արդեն հանգեցրել են ամերիկյան տնային տնտեսությունների ծախսերի նկատելի աճի, նշվել է նոր վերլուծության մեջ։
Moody’s Analytics-ի տվյալներով՝ փետրվարի 28-ին հակամարտության սկսվելուց ի վեր ԱՄՆ-ում միջին ընտանիքը լրացուցիչ ծախսել է մոտ 447 դոլար տրանսպորտային և վառելիքային ծախսերի վրա։ Աճի հիմնական գործոններն են եղել բենզինի գների բարձրացումը և ավիաթռիչքների թանկացումը։
Ընդհանուր առմամբ, վերջին երեք ամսում ամերիկացի սպառողների լրացուցիչ ծախսերը կազմել են գրեթե 60 միլիարդ դոլար, հաղորդել է CNBC-ն։
Տնտեսագետները նախազգուշացնում են, որ ֆինանսական ճնշումը կարող է ուժեղանալ, եթե հակամարտությունը շարունակվի։
Moody’s-ի գլխավոր տնտեսագետ Մարկ Զանդին հայտնել է. «Եթե պատերազմը մոտ ժամանակներս չավարտվի, ֆինանսապես խոցելի սպառողները ստիպված կլինեն էլ ավելի զգուշավոր մոտենալ ծախսերին, ինչը վտանգ է ստեղծում առանց այն էլ թույլ տնտեսության համար»։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ էներգակիրների ներկայիս գների պահպանման դեպքում միջին տնային տնտեսության լրացուցիչ ծախսերը հակամարտության առաջին տարելիցին կարող են հասնել գրեթե 2 000 դոլարի։
Փորձագետները նշել են, որ պատերազմի հետևանքները դուրս են գալիս տարածաշրջանի սահմաններից և արդեն ազդեցություն են գործում համաշխարհային էներգետիկ շուկաների և ԱՄՆ սպառողների կյանքի արժեքի վրա։
Source: https://news.am/hy/news/1039691
World
Մերձավորարևելյան հակամարտության պատճառով երեք ամսում ամերիկացիների ծախսերն աճել են գրեթե 60 միլիարդ դոլարով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։