Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց չորս տարի առաջ 28-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի պատիժը:
Հիշեցնենք, որ 2025-ին Արամ Նավասարդյանը դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման: Վարչապետի շարասյան ուղեկցող մեքենայի հարվածից մահացած Սոնա Մնացականյանի գործով երկու կողմերն էլ բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի վճիռը:
Սոնա Մնացականյանի ընտանիքը, պահանջում է, որ վարորդ Արամ Նավասարդյանը ոչ թե 1 տարի 6 ամսով ազատազրկվի, այլ՝ 4 տարով: Տուժող կողմը, հղում անելով փորձագիտական եզրահանգումներին, պնդում է՝ վարորդը գերազանցել է արագությունը
Փաշինյանի շարասյան ուղեկցող մեքենայի վարորդ, մայոր Արամ Նավասարդյանը վերաքննիչից պահանջում էր արդարացնել իրեն, չընդունելով առաջին ատյանի դատարանի վճիռը, պնդում է՝ ինքը խախտում չի արել, արագությունը չի գերազանցել:
Source: https://news.am/hy/news/1036494
Football
Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանի պատիժը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։