Գյումրիում Վերջին զանգի օրը արած իմ հայտարարությունը, փաստորեն, մեծ արձագանք է ստացել։ Այսօր արդեն ինձ պատմում են, որ երիտասարդների շրջանում տարբեր նկարներ ու հրապարակումներ են տարածվում դրա վերաբերյալ։ Անկեղծ ասած՝ սա ինձ շատ է ոգևորում։ Այս մասին գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Այո՛, ինչպես ասել եմ՝ ես ձեզ հետ եմ, ձեր կողքին եմ, ձեր ավագ ընկերն եմ և պատրաստ եմ իմ հարթակները տրամադրել հայտնի ու տաղանդավոր երաժիշտներին, որպեսզի ձեր օրն իսկական տոն դարձնեն։
Հիմա հայտարարում եմ, որ մայիսի 31-ին, ժամը 19:00-ին Վանաձորի Հայքի հրապարակում և հունիսի 4-ին, ժամը 19:00-ին Երևանի Ազատության հրապարակում մեր հանդիպման հարթակները պատրաստ եմ տրամադրել երաժիշտներին։
Ուզում եմ այս առիթն օգտագործել, որպեսզի մեր երիտասարդներն ունենան ուրախանալու, միասին գեղեցիկ հիշողություններ ստեղծելու հնարավորություն։ Որովհետև ուժեղ ու առողջ հասարակություն սկսվում է իր երիտասարդությանը գնահատելուց, նրան լսելուց ու նրա կողքին կանգնելուց։
Source: https://news.am/hy/news/1037834
Armenia
Վանաձորում եւ Երեւանի Ազատության հրապարակում մեր հանդիպման հարթակները պատրաստ եմ տրամադրել երաժիշտներին. Ծառուկյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։