Արմավիր քաղաքի Բաղրամյան 39 հասցեում շինարարության ակտիվ փուլում է մարզի համար աննախադեպ մասշտաբի քաղաքաշինական և ներդրումային նախագիծ։ «Նորք» բնակելի թաղամասը, որն ընդգրկելու է 28 մասնաշենք և 1650 բնակարան, նոր շունչ է հաղորդելու ոչ միայն Արմավիր քաղաքին, այլև լուրջ խթան է դառնալու ամբողջ մարզի տնտեսական ու համայնքային զարգացման համար։
Այս ռազմավարական ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային նախագծի շրջանակներում։
Որակի նոր երաշխիք. «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ»-ը միացել է նախագծին
«Նորք» բնակելի թաղամասի շինարարությունը նոր թափ ու որակական բարձր մակարդակ ստացավ, երբ նախագծին որպես բաժնետեր միացավ Հայաստանի խոշորագույն կառուցապատող և շինանյութերի արտադրության ոլորտի առաջատար «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերությունը։ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Դավիթ Սուքիասյանը նախագծի համահիմնադիր Արսեն Ղահրամանյանի հետ հերթական շրջայցն են կատարել շինհրապարակում։ Նրանք ծանոթացել են աշխատանքների ընթացքին և հետևել, թե ինչպես է կյանքի կոչվում բնակարանային նոր մշակույթ ու ժամանակակից հարմարավետություն ենթադրող այս հսկայածավալ նախագիծը։
«ArsTor» ընկերության տնօրեն, «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Մարությանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ շուրջ 4,6 հեկտար հողատարածքի վրա կառուցվող թաղամասը լինելու է Արմավիրի առաջին բարձրահարկ ժամանակակից համալիրը։ Շենքերը 8-ից 15 հարկանության են։ Բնակարանների ընդհանուր թիվը՝ 1650, 36-73 քմ մակերեսներով։ Շենքերն ունենալու են ստորգետնյա ավտոկայանատեղի, կանաչապատ գոտիներ, խաղահրապարակներ, թենիսի կորտ և ֆուտբոլի դաշտ։ Թաղամասում գործելու է մանկապարտեզ։ Այս պահին կառուցվում են առաջին 4 մասնաշենքերը (172 բնակարան)։ Նախագծի համահիմնադիրները վստահեցնում են, որ առաջին փուլի ընթացքում կսկսվի երկրորդ, հաջորդաբար նաև մյուս փուլերի շինարարությունը և տարիներ անց Արմավիր քաղաքում վեր խոյացող այս մեգանախագիծը կդառնա քաղաքի այցեքարտերից մեկը։ Բացառիկ հնարավորություն գնորդների համար և սոցիալական պատասխանատվություն
«ArsTor» ընկերության տնօրեն Վարդան Մարությանը խոսելով նախագծի կարևորության մասին նշեց․ «Բոլորին քաջ հայտնի է, որ սա ՀՀ կառավարության հավանությանն արժանացած այն բացառիկ նախագծերից է, որով լուրջ զարկ է տրվել մարզի բնակարանաշինությանը։ Եվ մեզ համար մեծ պատիվ է այս նախագծում ներգրավվածությունը։ Ծրագրով հստակ սոցիալական պատասխանատվության տարրեր են ներառված կառուցապատողի համար, որի շնորհիվ համայնքը էլ ավելի է զարգանալու և հարստանալու։ Նման դիմագծով քաղաքաշինական ծրագիր Արմավիրի մարզում շատ դժվար է գտնել»։
Կարևոր է ընդգծել, որ «Նորք» բնակելի թաղամասի առաջին չորս մասնաշենքերում բնակարան ձեռք բերելու համար գործում է եկամտային հարկի վերադարձի արտոնությունը, ինչը հրաշալի հնարավորություն է երիտասարդ ընտանիքների և մարզի բնակիչների համար։
Շինարարությունն իրականացվում է փուլային տարբերակով, ինչը երաշխավորում է աշխատանքների անխափանությունն ու ճշգրտությունը։ Շինարարության մեջ կիրառվում են բացառապես բարձրորակ և «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ»-ի սեփական արտադրության նյութերը, ինչն ապահովում է շենքերի առավելագույն ամրությունն ու անվտանգությունը։
Իր բազմամյա փորձով և տեխնոլոգիական նորարարություններով՝ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ»-ը նոր մակարդակի է բարձրացնում մարզային կառուցապատման մշակույթը։ «Նորք» թաղամասն ունի բոլոր նախադրյալները՝ դառնալու տարածաշրջանի ամենահարմարավետ, ինքնատիպ ու օրինակելի քաղաքային միջավայրը։
Source: https://news.am/hy/news/1037819
Armenia
Մարզային կառուցապատման նոր նշաձող. Արմավիրում կառուցվում է աննախադեպ մասշտաբի «Նորք» բնակելի թաղամասը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։