«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակով 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց:

Հիշեցնենք, որ Թևանյանը մեղադրվում է պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով: Նա մեղքը չի ընդունում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ ԱԱԾ–ն Անդրանիկ Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանն արձագանքել էր՝ հայտարարելով, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:

Մեկ օր անց ՔԿ–ն քրեական վարույթ էր նախաձեռնել։

Source: https://news.am/hy/news/1037831