Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը գիտնականներին կոչ է արել հրաժարվել անցյալի իրադարձությունների պարզունակ ընկալումից և դրականորեն վերաիմաստավորել Ոսկե Հորդայի պատմությունը։
Աստանայում կայացած «Ոսկե Հորդան որպես տափաստանային քաղաքակրթության մոդել․ պատմություն, հնագիտություն, մշակույթ, ինքնություն» միջազգային սիմպոզիումում ելույթ ունենալով՝ ղազախ առաջնորդը ուշադրություն է դարձրել Մեծ Տափաստանի պատմության խեղաթյուրված ընկալման խնդրին, որը, «որպես կանոն, մինչ օրս ընկալվում է որպես ճակատամարտերի և պատերազմների անվերջ շղթա»։ Նրա կարծիքով՝ նման մոտեցումը «զգալիորեն պարզեցնում է, խեղաթյուրում պատմական իրականությունը՝ Մեծ Տափաստանի, հատկապես Ոսկե Հորդայի, բարդ ու բազմաշերտ գոյությունը սեղմելով սովորական ռազմական տարեգրության պրոկրուստյան մահճակալի մեջ»։
«Հաշվի առնելով, որ այսօր այս դահլիճում հավաքվել են այդ ժամանակաշրջանի (Ոսկե Հորդայի ժամանակների) հեղինակավոր հետազոտողներ, կցանկանայի հակիրճ ներկայացնել իմ սեփական կարծիքը գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունների վերաբերյալ, որոնք, իմ կարծիքով, կօգնեն ընդլայնել Ոսկե Հորդայի պատմության դրական վերաիմաստավորման հեռանկարները», - ասել է Տոկաևը։ Նա ընդգծել է, որ նման արդյունքի հասնելուն կօգնի մտավոր ժառանգության ուսումնասիրությունը, մասնավորապես՝ այն ականավոր մտածողների աշխատությունները, որոնք ազդել են Մեծ Տափաստանի ժողովուրդների մշակութային և աշխարհայացքային հիմքի ձևավորման վրա։
Ոսկե Հորդան միջնադարյան Եվրասիայի պետություն էր, որը գոյություն է ունեցել XIII-ից XV դարերում։ Ղազախստանում 2019-2020 թվականներին անցկացվել են միջոցառումներ՝ նվիրված Ոսկե Հորդայի 750-ամյակին։ Դրանք նվիրված էին 1269 թվականի իրադարձություններին, երբ ներկայիս Ղազախստանի և Ղրղզստանի տարածքների սահմանագծին տեղի ունեցավ Թալասի կուրուլթայը (ազնվականների համագումար), որտեղ որոշում ընդունվեց Չինգիզ խանի միասնական կայսրությունը բաժանել առանձին պետությունների, որոնցից մեկը դարձավ հենց Ոսկե Հորդան։
Source: https://news.am/hy/news/1036588
Football
Տոկաևը կոչ է արել դրականորեն վերաիմաստավորել Ոսկե Հորդայի պատմությունը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։