Իրանի դեմ պատերազմ սկսելու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի աղետալի որոշման բազմաթիվ անկանխատեսելի հետևանքների թվում է այսպես կոչված Կովկասյան միջանցքի նախագծի հետաձգումը, որը հայտնի է որպես «Թրամփի ուղի» (TRIPP)։ Այս նախագիծը պետք է խաղաղություն բերեր գրեթե 40 տարի պատերազմական վիճակում գտնվող Հայաստանին և Ադրբեջանին, գրում է «Responsible Statecraft»-ը։
Այս նախագծի նկատմամբ կասկածամիտ վերաբերմունքն առկա էր հենց սկզբից։
«Խաղաղությունն ավելին է պահանջում, քան դիվանագիտական թատրոնը․ այն պահանջում է բարդ փոխզիջումներ, որոնք մինչ օրս չեն եղել։ Քանի դեռ դրանք չկան, կայունության խոստումը մնում է պատրանք»,- նշվում է հոդվածում։
Միջանցքը գնալով ավելի է կորցնում իր արդիականությունը։ Համաձայնագրի համաձայն՝ միջանցքը պետք է կառավարեր հայ-ամերիկյան համատեղ ընկերությունը, որը տեղակայված է լինելու Հայաստանում։ Սակայն ընկերությունն այդպես էլ չի ստեղծվել, իսկ պայմանագիրը՝ չի ստորագրվել։ Հետևաբար, մնացած բոլոր բաղադրիչները՝ ֆինանսավորումը, անվտանգությունը, սահմանային և տարանցիկ պայմանները, նույնպես կյանքի չեն կոչվել։
Այժմ՝ Իրանի դեմ պատերազմի ֆոնին, նախագիծը դանդաղում է։
Պարբերականը հիշեցնում է, որ Իրանը վաղուց է Բաքվին կասկածում Իրանում բնակվող ադրբեջանցիների անջատողական ձգտումներին աջակցելու մեջ։ ԱՄՆ-ի մի շարք վերլուծական կենտրոններ նույնպես առաջ են մղում նման քաղաքականությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ երբեմն իրեն ներկայացնում է որպես աշխարհի բոլոր ադրբեջանցիների, այդ թվում՝ Իրանի ադրբեջանցիների առաջնորդ։
Իրանը վաղուց է TRIPP-ը դիտարկում որպես մի նախագիծ, որն ուղղված է իր հյուսիսային սահմանին ԱՄՆ ներկայացվածության ուժեղացմանը և իր միակ բարեկամ հյուսիսային հարևանի՝ Հայաստանի հետ սահմանի կտրմանը։
Նիկոլ Փաշինյանը հավատարիմ է մնում TRIPP-ին, որը նա համարում է Հայաստանի արևմտամետ կուրսի առանցքային հենասյունը։ TRIPP-ը ԱՄՆ-ի, այլ ոչ թե Եվրոպական միության կողմից համակարգվող նախագիծ է, սակայն եվրոպացի առաջնորդներն աջակցել են դրան՝ որպես Հայաստանը «արևմտյան ճամբարում» ամրագրելու միջոց։ Բացի այդ, նրանք գրեթե ոչինչ չունեն առաջարկելու՝ բացի Հայաստանի «եվրոպական ձգտումներին» աջակցելուց։ Սակայն Հայաստանում ոչ բոլորն են համոզված արևմտամետ շրջադարձի ռազմավարական նպատակահարմարության մեջ։
Տեսականորեն TRIPP-ը չունի ռազմական կամ պաշտպանական բաղադրիչ։
Հայաստանի ղեկավարությունը զգուշորեն է մոտեցել TRIPP-ի հարցով Թեհրանի հետ շփումներին, իսկ երկկողմ հարաբերությունները ընդհանուր առմամբ բարեկամական են մնացել նույնիսկ Փաշինյանի օրոք, իսկ պատերազմը փոխել է Իրանի հաշվարկները։
Source: https://news.am/hy/news/1036552
Armenia
TRIPP-ը գնալով ավելի է կորցնում իր արդիականությունը․ Responsible Statecraft
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։