Թուրքիան ունակ է զգալի ազդեցություն ունենալ Ուկրաինայի և Իրանի պատերազմների ընթացքի վրա։ Դրա մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը՝ կոչ անելով ամրապնդել ռազմավարական կապերը Եվրոպական միության և Անկարայի միջև։
«Թուրքիան այս ճգնաժամային կետերի վրա էական ազդեցություն գործելու ներուժ ունի՝ ոչ միայն իր աշխարհագրական մոտիկության, այլև իր հսկայական քաղաքական ու տնտեսական նշանակության շնորհիվ»,- ասել է Վադեֆուլը Բեռլինում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ՝ իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո։
Նա նշել է, որ ԵՄ-ի և Թուրքիայի համար ցանկալի է շարունակել խորացնել ռազմավարական հարաբերությունները՝ ընդգծելով, որ Գերմանիան կողմ է Եվրամիության պաշտպանական և արդյունաբերական քաղաքականության ձևավորման մեջ Անկարայի առավել ակտիվ ներգրավմանը։
«Եթե Թուրքիան ցանկանում է անդամակցել Եվրոպական միությանը, նա հանձին Գերմանիայի կգտնի բարեկամական և հուսալի գործընկերոջ»,- հայտարարել է նախարարը։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ ԵՄ անդամակցության համար Թուրքիան պետք է կատարի բոլոր անհրաժեշտ չափանիշները։
Source: https://news.am/hy/news/1036393
Football
Թուրքիան ունակ է զգալի ազդեցություն ունենալ Ուկրաինայի և Իրանի պատերազմների ընթացքի վրա. Գերմանիայի արտգործնախարար
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։